Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հալեպում վիճակն օրհասական է

Հալեպում վիճակն օրհասական է
13.05.2015 | 17:55

«Ասբարեզ» պարբերականի կայքի արևմտահայերեն էջը՝ «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությանը հղումով, տեղեկացնում է, որ վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ դեպի Հայաստան տոմս գնելու համար օգնության խնդրանքով։
Հաշվի առնելով հայ համայնքի խիստ ծանր դրությունը՝ «Հալեպ» կազմակերպությունը կոչ է անում հնարավորության դեպքում օգնել ծանր իրավիճակում հայտնված և օգնության խնդրանքով դիմած հայերին։ Հալեպից Հայաստան մեկնելու գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է մոտավորապես 488 դոլար։ Նրանց համար, ովքեր ունեն սիրիական անձնագիր և Հայաստանի մուտքի վիզա, Հալեպ-Լիբանան-Երևան չվերթի ծախսերն են՝
1. 50 դոլար՝ դեպի Լիբանան հասնելու համար,
2. 5,17 դոլար՝ սահմանը հատելու ելքի արտոնագրի համար,
3. 20 դոլար՝ Լիբանանի օդանավակայան հասնելու համար,
4. 360-380 դոլար՝ MEA ընկերության ինքնաթիռի տոմս գնելու համար՝ մեկ ուղղությամբ,
5. 8 դոլար՝ Երևանի օդանավակայանի ծախսերի համար,
6. 25 դոլար՝ այլ ծախսերի համար։
Այսպիսով՝ յուրաքանչյուր անձի համար ընդհանուր գումարը կկազմի մոտ 488 դոլար։ Յուրաքանչյուր բարերարի կտրամադրվեն իր հովանավորած անձի հետ կապվելու տվյալները։ Այլ մանրամասների համար կարելի է դիմել «Հալեպ» կազմակերպությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (00374)-10-545369 կամ (00374)-77-260715։

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ